Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Համաշխարհային քաղաքականությունը՝ «Ֆարլեյի օրենքով»

Համաշխարհային քաղաքականությունը՝  «Ֆարլեյի օրենքով»
25.09.2024 | 11:01

«Ֆարլեյի օրենքը» վերաբերում է ամերիկյան ընտրութուններին: Անվանումը ստացել է 20-րդ դարի կուսակցական աճպարար Ջեյմ Ֆարլեյի գործունեության արդյունքում: «Օրենքի» էությունը հետևյալն է. ընտրական տարվա հոկտեմբերի կեսերին ամերիկացիները ներքուստ որոշում են, թե ում են կողմ քվեարկելու, նրանց որոշումը կարող է փոխել պատերազմը, ընտրյալի հանկարծակի մահը կամ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի 5-ը կատարվող որևէ խոշոր իրադարձություն:

Վերը նշվածի համատեքստում «Նյու-Յորք Դեյլի նյուս»-ի՝ 1956 թվականի նոյեմբերին հրատարակված հոդվածից մի հատված. «Պետքարտուղարության, Պենտագոնի և քաղաքական երկու կուսակցությունների գլխավոր դեմքերը չեն կասկածում, որ Իսրայելը Եգիպտոսի դեմ ռազմական գործողություններ է սկսել լիակատար համոզմամբ, որ Միացյալ Նահանգները երկրի նախագահի ընտրությունների նախաշեմին հրեական պատերազմի դեմ չի համարձակվի որևէ բան ձեռնարկել, այլ հակառակը՝ ամեն բան կանի, որպեսզի Իսրայելը հաղթի»:

«Ֆարլեյի օրենքի» մասին նման երկար նախաբանի պատճառն օրեր առաջ ՄԱԿ ԳԱ-ի պաղեստինյան հարցով բանաձևի ընդունումն էր և քվեարկությունը, որտեղ 124 պետություն աջակցել էր բանաձևին, 14 պետություն՝դեմ եղել, 43 պետություն՝ ձեռնպահ մնացել քվեարկությունից: 14 դեմ պետություններից էին ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան և Չեխիան:

Քվեարկությունը խոսում է այն մասին, որ իրականում Ամերիկայում իշխում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են Իսրայել պետությունը:

Ներկայիս գլոբալ հակամարտությունը տեղի է ունենում երկու հիմնական խմբերի միջև՝ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքն ընդդեմ Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքի:

Հակամարտության էությունը բազմաբևեռ և միաբևեռ աշխարհն է:

ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի նպատակը միաբևեռ աշխարհ կառուցելն է, որտեղ նրանք, ունենալով հեգեմոն դեր, աշխարհը տանելու են մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ համաշխարհային կառավարություն տրամաբանությամբ:

Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքը այս ամենին հակադրում է պետությունների սուվերենության գաղափարը՝ մշակութային ինքնատիպության պահպանմամբ, գիտատեխնիկական և տնտեսական համագործակցությամբ:

Սառը պատերազմից անմիջապես հետո սկիզբ առած այս գլոբալ հակամարտությունը , անցնելով մշակութային-հոգեբանական, ֆինանսատնտեսական մեծ պատերազմները, հասել է մեծ ռազմական առճակատման փուլին:

«Ֆարլեյի օրենքի» հիշատակման ամբողջ իմաստն այն է, որ միաբևեռ աշխարհ կառուցողների ճամբարում գործում են Իսրայելի շահերով՝ ամբողջ Հավաքական Արևմուտքի երկրներով և նրանց արբանյակ երկրներով, և ըստ «օրենքի» «գործը» սկսելու հավանական ժամկետը հոկտեմբերի կեսից նոյեմբերի 5-ն է:

«Գործ» կոչվածը պետք չէ դիտարկել միայն տաք պատերազմի տեսքով, կլինեն երկրներ, որտեղ ներքաղաքական իրավիճակը կաշխատի հօգուտ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի:

Այս ամենը պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին բաց տեքստով, ուղիղ ասաց՝ սպասվող ընտրությունները քաղաքական չեն, գոյաբանական են, այսինքն՝ Վրաստանը որոշելու է լինել ՆԱՏՕ-Իսրայել առանցքի հետ կամ այս առանցքի դեմ, ինչն անցնցում չի կարող լինել:

Ադրբեջանը զինվում և զորավարժություններ է անում, Ալիևի և Ադրբեջանի պետական հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմացմանը:

Հայաստանի դեպքում խնդիրը շատ ավելի բարդ է. ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը մի կողմից «հայկական մայդան» է փորձում կազմակերպել (Նիկոլի հակառուսական հայտարարությունների և ԱԱԾ «բացահայտման» պատճառն Արևմուտքից վախն է), մյուս կողմից հրապարակ է նետել «Զանգեզուրի միջանցքի» հարցի արագ լուծումը, որն ուզում են լուծել ռազմական ճանապարհով, որի դեպքում կհասնեն իրենց պլան մաքսիմումին՝ Հարավային Կովկասը մեծ պատերազմի նոր թատերաբեմ:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հակառակորդը մեր բնական դաշնակից Ռուսաստանն է, որն արտաքին ճակատից զատ կատաղի պայքարի մեջ է ներսում՝ թշնամի դաշինքին ծառայողների դեմ, պայքարն այնքան է սրվել, որ Սոլովյովն իր եթերում ակնարկում է Պուտինի հրաժարականի մասին:

Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային դարպասն է, որտեղ դաշինքի գլխավոր դերակատար և Մերձավոր Արևելքի առանցքային պետություն Իսրայելի ցեղասպան պատերազմը Գազայից տեղափոխվում է Լիբանան՝ հավանաբար «օրենքով», այսինքն՝ հոկտեմբերից կսկսվի իրական լայնամասշտաբ պատերազմ:

Այս շատ մեծ աշխարհագրություն ունեցող, թանձրաբարդ աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ «Ֆարլեյի օրենքով» հոկտեմբերի կեսից առաջ Հայաստանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են ընդհուպ հասցնել հայկական մայդանի, իսկ դրանից առաջ թիրախավորվում է Հայկականության գրեթե երկուհազարամյա երաշխավոր Հայ առաքելական եկեղեցին և Հայոց պետականության գոյության երաշխավոր Ռուսաստանը:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ